Լրահոս

01.10.2019 18:25


Կիևյան փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կա տուժած

Կիևյան փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ «Արցախբանկ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Կիևյան 3 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (Աշոտ Ի., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Վահե Ս., ծնված 1993 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արամայիս Ե., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Suzuki» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է գազի արտահոսք:

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները դադարեցրել են «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը