Լրահոս

01.10.2019 16:55


25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել Մասիսի 4-րդ դպորցի 5-րդ դասարանի աշակերտուհուն

25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել Մասիսի 4-րդ դպորցի 5-րդ դասարանի աշակերտուհուն

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը