Կարծիք

02.10.2019 14:57


Ինչպես է մսխվում ՀՀ ինքնիշխանությունը

Ինչպես է մսխվում ՀՀ ինքնիշխանությունը

«Դուխով» արտաքին քաղաքականությունից (օդանավակայանում և Բ26–ի բակում Պուտինին չդիմավորելը) բան չմնաց, երբ ՌԴ դեսպանատանը մեկ հանդիպում տեղի ունեցավ։

Այդ հանդիպումից հետո «դուխովը» դարձավ անդուխ, քանզի պաշտպանյալը սուրաց դեպի «Զվարթնոց»՝ թքածը լիզելու։

Եթե այլ պետության ղեկավար նման պահվածք դրսևորեր, կարելի էր մի լավ ծիծաղել այդ կոմեդիայի վրա, բայց քանի որ մեր երկրի հետ է սա կատարվում, ուստի ականատեսն ենք դառնում տրագիկոմեդիայի։

Ինչպես ասում են՝ «Զա դեռժավու աբիդնո»։

***

Եթե գազի գնի ու զենքի մատակարարման հարցում կոնկրետ և ՀՀ–ին ձեռնտու պայմանավորվածություններ չեն ձեռք բերվել (իսկ ինչպես հասկանում եմ, ոչ մի դրական բան չկա այս առումով, այլապես պաշտպանյալը կշտապեր «մեկը մեկուկեսի» վրա սելֆի անել), ապա մնացածը՝ «փայլուն», «աննախադեպ», «դրական», «հուսալի», ֆլան, ֆստան, ընդամենը բառեր են, բառեր, բառեր ...

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը