Լրահոս

08.10.2019 18:00


Երևանում, Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում, Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470 մակնիշի 47 PX 007 համարանիշի և BMW X5 մակնիշի 15 AG 151 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է և մասամբ ճանապարհը փակել:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը