Լրահոս

08.10.2019 18:05


Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են 54–ամյա վարորդի Mercedes-ը և 60–ամյա վարորդի 06-ը. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ են

Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են 54–ամյա վարորդի Mercedes-ը և 60–ամյա վարորդի 06-ը. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ են

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 34 LZ 615 համարանիշի և Զիթհանքով գյուղի բնակիչ, 60-ամյա Ցոլակ Ք.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FՍ 669 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ցոլակ Ք.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 27-ամյա Լուսինե Ս.-ն, 7-ամյա Էլյա Ք.-ն, 1-ամյա Արտյոմ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը