Լրահոս

04.05.2010 11:56


«Մեր պապերից մնացածը» լուսանկարների ցուցահանդես

«Մեր պապերից մնացածը» լուսանկարների ցուցահանդես

Այսօր՝ մայիսի 4-ին Երեւանի պետական համալսարանում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը' «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի լավագույն լուսանկարները' Հայաստանի եւ Արցախի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով: Ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսխորհուրդի աջակցությամբ:

Բացման արարողության ընթացքում Ռուբեն Բաղդիշյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում է բանակցություններ սկսել մի շարք կազմակերպությունների հետ' «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսը սփյուռքահայ խոշոր կենտրոններում անցկացնելու վերաբերյալ: Ռուբեն Բաղդիշյանը նաեւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման շրջանակներում համագործակցության կոչ արեց տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններին:

«Մեր պապերից մնացածը»

ցուցահանդեսի նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը