Լրահոս

12.10.2019 13:05


Վայոց Ձորի մարզում, Քարագլուխ գյուղում արջի քոթոթը հայտնվել է մետաղե ցանցի մեջ (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզում, Քարագլուխ գյուղում արջի քոթոթը հայտնվել է մետաղե ցանցի մեջ (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Արտակարգ իիրավիճակների նախարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Տանձի դարս» կոչվող հատվածում արջի քոթոթ է մնացել, ըստ նախնական տեղեկությունների, երկաթե ցանցի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանը:

Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը եւ գյուղացիների հետ սպասում են, որպեսզի ժամանեն հատուկ մասնագետները, որ կարողանան քոթոթին անվնաս դուրս բերել եւ տեղափոխել անտառ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը