Լրահոս

16.10.2019 16:08


Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվել. պայթել է դատարկ սոսնձի տարա (տեսանյութ)

Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվել. պայթել է դատարկ սոսնձի տարա (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ (որոնցից հինգն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է) և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/11 հասցեում գտնվող ընկերության տարածքում հսկողությամբ այրվել է 0,2 խմ աղբ, որի մեջ պայթել է սոսնձի դատարկ տարա: Տուժածներ չկան:


Այս խորագրի վերջին նյութերը