Լրահոս

17.10.2019 13:15


Շիրակի մարզում բախվել են Opel-ը, Mercedes Vito-ն և ВАЗ 2114-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր (տեսանյութ)

Շիրակի մարզում բախվել են Opel-ը, Mercedes Vito-ն և ВАЗ 2114-ը, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր (տեսանյութ)

Հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արամայիս Կ-ին պատկանող Mercedes Vito մակնիշի 67 AA 676 համարանիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով ВАЗ 2114-ը գլխիվայր շրջվել է, իսկ Սարգիս Մ-ն, Տիգրան Գ-ն և ВАЗ 2114-ի ուղևոր՝ Մայիսյան գյուղի բնակիչ,56-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը