Լրահոս

17.10.2019 14:35


Լոռու մարզում КамАЗ -ը բախվել է գազատարին. առկա է դիզվառելիքի արտահոսք

Լոռու մարզում КамАЗ -ը բախվել է գազատարին. առկա է դիզվառելիքի արտահոսք

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, КамАЗ -ը բարձված է եղել մեծ խողովակներով:

Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Րոպեներ անց դեպքի վայրում են եղել նաեւ Լոռու ԳԳՄ վթարային ծառայության աշխատակիցները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը