Լրահոս

17.10.2019 18:15


Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մահացել է երկու մարդ (տեսանյութ)

Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մահացել է երկու մարդ (տեսանյութ)

Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով ևս մեկ մարդ զոհվել է:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Այս խորագրի վերջին նյութերը