Լրահոս

06.05.2010 11:13


Մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը

Մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը

Մայիսի 6-ին մեկնարկել է ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը։ Այսօր տեղի կունենան հանձնախմբերի աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, իսկ մայիսի 7-ին Էրեբունի բիզնես կենտրոնի դահլիճում կկայանա խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկա խորհրդաժողովը երրորդն է, որ գումարվում է Երևանում և Ստեփանակերտում: Մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը