Լրահոս

19.10.2019 13:25


Երևանում Volkswagen Golf-ը բախվել է բազալտե եզրաքարին, այնուհետև տապալել բետոնե արգելապատնեշն ու մի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանում Volkswagen Golf-ը բախվել է բազալտե եզրաքարին, այնուհետև տապալել բետոնե արգելապատնեշն ու մի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 55 RR 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե արգելապատնեշին և մի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը