Լրահոս

19.10.2019 14:27


Սյունիքի մարզում բախվել են 28-ամյա վարորդի Range Rover-ն ու Արավուս համայնքի 56-ամյա ղեկավարի Nissan Pathfinder-ը. դպրոցի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքի մարզում բախվել են 28-ամյա վարորդի Range Rover-ն ու Արավուս համայնքի 56-ամյա ղեկավարի Nissan Pathfinder-ը. դպրոցի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 266 կմ հատվածում՝ Շուռնուղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 10 RG 777 համարանիշի և Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արգամ Հովսեփյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 67 VP 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ, 51-ամյա Նարինե Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Վ. Սարգսյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին, իսկ Nissan-ի վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է Սյունիքի մարզի Արավուս համայնքի վարչական ներկայացուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ն. Ջհանգիրյանն աշխատում է Արավուս գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը