Լրահոս

19.10.2019 15:05


Երևանում «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են Mustang-ը, Toyota-ն ու «04»-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են Mustang-ը, Toyota-ն ու «04»-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը