Լրահոս

19.10.2019 15:25


Արարատի մարզում 50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել շինության տարածքում. կա վիրավոր

Արարատի մարզում 50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել շինության տարածքում. կա վիրավոր

Հոկտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 MD 762 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտն՝ Բերդիկ գյուղի բնակիչ, 50-ամյա Արփենիկ Ալեքսանյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ վարորդն էլ այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել շինության տարածքում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը