Լրահոս

07.05.2010 10:34


Ն. Մամեդով. «Հույսեր կան, որ մինչև տարեվերջ ղարաբաղյան հարցում առաջխաղացում կլինի»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերով՝ բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթով քննարկվում է «գրավյալ» տարածքների ազատագրումը, դրանց ականազերծումը, փախստականների հարկադրյալ վերադարձը, Լաչինի միջանցքի ճակատագրի լուծումը, Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը։

Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Բաքվում հաստատել են, որ դիվանագետները շուտով կայցելեն տարածաշրջան։

Ըստ Նովրուզ Մամեդովի՝ համանախագահները Վիեննայում քննարկել են հատկապես Հայաստանի դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումներում խնդիր չկա. մենք արդեն դրանք հայտնել ենք։ Նախագահ Իլհամ Ալիևը հստակ ասել է իր խոսքը և հետ չի կանգնի դրանից, ու դա ամբողջ աշխարհը գիտի։ Մեր դիրքորոշումը գիտեն և՛ համանախագահները, և՛ համանախագահող երկրների առաջնորդները։ Մյուս կողմից մենք «հույսեր» ունենք, և նրանք պետք է դրանք արդարացնեն, այսինքն՝ խորհուրդ տան Հայաստանի հետ բանակցություններում որոշակի քայլեր կատարել»,-ասել է Մամեդովը։

Ըստ «ANS TV»–ի

 

Այս խորագրի վերջին նյութերը