Լրահոս

07.05.2010 11:15


ԱՄՆ–ում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 31–ի

Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, ԱՄՆ-ում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 31-ի։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Թենեսի նահանգում զոհվել են 21, Կենտուկիում՝ 4 և Միսիսիպիում՝ 6 մարդ։ Փրկարարները պնդում են, որ զոհերի թիվը կարող է շատանալ։ Անընդհատ տեղացող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակարաններն ու տեղավորվել ժամանակավոր կացարաններում։ Միսիսիպիում, օրինակ, ավելի քան 20 այդպիսի ժամանակավոր կացարան է պատրաստվել։ Տեղական իշխանությունները նաև տեղեկացրել են, որ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր տներ են քանդվել։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 10 շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսումների ազգային կենտրոնը հայտարարել է, որ Թենեսիում տեղումների քանակի առումով օթերևութաբանական ռեկորդ է սահմանվել։ Այնտեղ երկու օրվա ընթացքում, օթերևութաբանական չափումներով, 33 սմ անձրև է տեղացել։ Նահանգում տեղական ճանապարհները ծածկվել են ջրով և դարձել անանցանելի։ Նախնական հաշվարկների համաձայն նահանգն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել։ Տեղումներն այժմ դադարել են, և ջուրը քիչ-քիչ սկսում է ցամաքել, սակայն շատ դանդաղ, որի հետևանքով հազարավոր մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։

 

Այս խորագրի վերջին նյութերը