Լրահոս

07.05.2010 11:03


Բրիտանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Բրիտանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Երեկ՝ մայիսի 6-ին, Բրիտանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։

Ինչպես հաղորդում է «Sky News» գործակալությունը, բազմաթիվ մարդիկ չեն կարողացել մասնակցել քվեարկությանը, որովհետև Լոնդոնի ժամանակով ժամը 22։00-ին ընտրություններն ավարտվել են, իսկ մարդիկ քվեարկելու համար դեռ հերթի մեջ են եղել։

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ նախնական տվյալներով հաղթում են պահպանողականները, որոնք 255 տեղ են գրավել խորհրդարանում, իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը 61 տեղ է գրավել։

Ըստ «lenta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը