Լրահոս

25.10.2019 13:10


Կոտայքի մարզում բախվել են MIni Cooper-ը, Nissan Teana-ն, Toyota Alphard-ը և Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին

Կոտայքի մարզում բախվել են MIni Cooper-ը, Nissan Teana-ն, Toyota Alphard-ը և Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են MIni cooper մակնիշի 06 RF 090 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 VN 694 համարանիշի, Toyota Alphard մակնիշի 01 OT 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 TA 659 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գազոնում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը