Լրահոս

25.10.2019 13:15


Արմավիրի մարզում 29–ամյա վորորդը 06-ով մխրճվել է 40–ամյա վարորդի ГАЗ 5312-ի մեջ

Արմավիրի մարզում 29–ամյա վորորդը 06-ով մխրճվել է 40–ամյա վարորդի ГАЗ 5312-ի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 29-ամյա Եսայի Թ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 XQ 665 համարանիշի և 40-ամյա Հովսեփ Ա.-ի վարած ГАЗ 5312 մակնիշի 07 ՏՏ 127 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը