Լրահոս

27.10.2019 11:06


Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկի Mitsubishi-ին, իսկ հետո՝ Mercedes-ին

Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկի Mitsubishi-ին, իսկ հետո՝ Mercedes-ին

Հոկտեմբեր 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, 24-ամյա Հարություն Վարդանյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-500 մակնիշի 36 MV 952 համարանիշի և Mitsubishi Pajero մակնիշի 01 LL 057 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն առանց համարանիշների է եղել, քանի որ վարորդը նոր էր ներմուծել Հայաստան ու մաքսազերծել, սակայն համարանիշներ դեռ չէր ստացել, իսկ Mitsubishi Pajero-ն պատկանում է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Աշոտ Ավետիսյանին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը