Լրահոս

27.10.2019 11:09


Բավրայի սահմանակետում անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը. ձին, առանց ձիավորի, ետ է վերադարձել

Բավրայի սահմանակետում անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը. ձին, առանց ձիավորի, ետ է վերադարձել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել:

Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը