Լրահոս

28.10.2019 11:35


Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Ալլա Դարբինյանը և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ց մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 00։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Ա. Դարբինյանին պատկանող 3-րդ հարկի բնակարան (պատշգամբի կողմից) և ննջասենյակից հափշատակել ոսկյա իրեր և մոտ 2 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանն աշխատում է Վանաձորի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը