Լրահոս

28.10.2019 12:45


Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է Nissan-ին, իսկ հետո՝ շինության պատին. կա վիրավոր

Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է Nissan-ին, իսկ հետո՝ շինության պատին. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 36 MV 095 համարանիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի 01 LX 707 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և փլուզել այն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը