Լրահոս

12.01.2011 09:02


Հայտարարություն Լեհաստանի հակահայկական քարոզչության դեմ

Հայտարարություն Լեհաստանի հակահայկական քարոզչության դեմ

Վերջին շրջանում Լեհաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը, եթե փորձենք գնահատել մեղմ և դիվանագիտական բառապաշարով, առնվազն տարօրինակ է: Նա իր երկրի քաղաքացիներից պահանջել է չայցելել Արցախ, քանի որ «միջազգային իրավունքի համաձայն, այն ադրբեջանական տարածք է»: Ավելին, Լեհաստանի ԱԳՆ-ն պահանջում է այցելելուց առաջ ստանալ պաշտոնական Բաքվի «թույլտվությունը» (http://www.baku.polemb.net/):

Եթե Լեհաստանի ԱԳ նախարարությունն իրեն միջազգային իրավունքի մեծ մասնագետ է համարում, ապա ցանկանում ենք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է' հետևելով միջազգային իրավունքի տառին և ոգուն:

Չենք զլանում նաև հավելել, որ պատմականորեն հայ և լեհ ժողովուրդները մշտապես գտնվել են բարեկամական հարաբերություններում: Պատահական չէ, որ այն ժամանակ, երբ թուրքերը պատրաստվում էին գրավել Վիեննան և վերջնականապես ներխուժել Եվրոպա, լեհական զորքերի կազմում գտնվող հայկական հեծելակն էր, որ կարողացավ ջարդել թշնամուն և ոչնչացնել սուլթանին:

Վերոնշյալը միայն մի դրվագն է մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին:

Այս պայմաններում մենք' հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Լեհաստանի ԱԳՆ-ի առնվազն տարօրինակ և անհասկանալի այս որոշումն ու պահանջում վերջ տալ այդ հակաՀայ որոշմանը:

Հայտարարությանը դեռևս միացել են'

կուսակցություններից'1.ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միություն

ՀՀ-ում, Արցախում, Ջավախքում, Սփյուռքում գործող ազգային կազմակերպություններից'

1.Հայազն Երիտասարդների Միաբանություն

2.Փառքի Պահապաններ ռազմահայրենասիրական ակումբ

3.Ազգային նոր պահպանողական շարժում

4. «Ջավախք» երիտասարդական մշակութային ակումբ

5. Հայաստանի երիտասարդ ազգայնականների միություն

6. Հայ առաջադեմ երիտասարդներ Հ.Կ.

7. Արդարություն-իրավունք-պռոգրես Հ. Կ.

8. Երիտասարդ քաղաքագետների ակումբ

9. «Հորիզոն քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

10. «Ցեղակրոն ուխտեր» հայրենասիրական Հ.Կ

11. Երիտատասարդ Հայրենատերերի Բռունցք

12. «Արմենուհիներ» hայ օրիորդաց միություն

13. «ՆեոՆյուզ» լրատվական Վերլուծական կենտրոն

14.«Տիր» Գրական ակումբ

15. «Արարատ» Երիտասարդ արշավականների ակումբ

16.Լոս Անջելեսի հայկական ծագումնաբանական ընկերակցություն

17. Ջավախքի երիտասարդական կենտրոն

18. «Զարթոնք» Հասարակական կազմակերպություն

19. «Հայասա» Հասարակական կազմակերպություն

20. Neonews.am լրատվական կայքէջ

21. Հայրենատերերի Ազգային Դաշինք

22.Հայրենասեր Պատանիների Միություն

23.Հայոց ազգային իրավունքների կոմիտե

24.Էքստրեմալ սպորտաձևերի երիտասարդական ակումբ

25.«Վայոց առյուծներ» նախաձեռնություն

26.«Գուդրայք Ջոն» աստղասերների Հ. Կ.

Հայտարարությանը միանալու համար ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով

Այս խորագրի վերջին նյութերը