Լրահոս

15.02.2011 13:19


9-րդ հարկից մարդ է ընկել ու զոհվել

Փետրվարի 15-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ թաղամասի թիվ 2/5 շենքի 9-րդ հարկից մարդ է վայր ընկել շենքի նախամուտքի բետոնե ծածկի վրա և զոհվել, դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով իջեցվել է 1954 թ. ծնված Գեղամ Ո.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը