Լրահոս

29.10.2019 21:25


Գողությունը բացահայտվեց, հազար դոլար գողոնը հայտնաբերվեց

Գողությունը բացահայտվեց, հազար դոլար գողոնը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աշտարակի մի խանութի տարածքում իր պայուսակից գողացել են հազար դոլար:

Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Իր տնակից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը