Լրահոս

31.10.2019 16:03


Արբիտրների բարձրագուն դպրոցը արբիտրաժի զարգացման հիմնաքարն է

Արբիտրների բարձրագուն դպրոցը արբիտրաժի զարգացման հիմնաքարն է

Ո՞վ է արբիտրը, ի՞նչ գործունեություն է ծավալում և դատական ի՞նչ հարցերի քննություն կարելի է վստահել արբիտրին։ Մեր հասարակությունում քչերը գիտեն այդ հարցերի պատասխանները, այնինչ շատերն են առնչվում ֆինանսական տարբեր խնդիրների հետ, հայտնվում դատական երկարատև ցայտնոտի մեջ, այն դեպքում երբ հենց արբիտրի օգնությամբ ընդամենը մեկ ամիս անց ձեռքում կունենային արդարացի վճիռ։

Ցավոք, մեր հասարակությունը դեռ բավականաչափորեն տեղեկացված չէ արդարադատության համակարգում արբիտրաժի դերի ու նշանակության մասին։ «Հաճախ երբ լսում են արբիտր, մարդիկ հարցնում են՝ դա ֆուտբոլի հե՞տ է կապված։ Այսինքն դեռ մարդիկ չեն պատկերացնում, որ արբիտրը նույն դատավորն է, որը գործում է արբիտրաժային դատարանում, շատ պայմանագրային ու ոչ պայմանագրային վեճեր է լուծում, և դրանով թեթևացնում է մեր դատարանների բեռը։ Արբիտրաժի զարգացումը անչափ կարևոր է մեր երկրում արդարադատության կայացման, ընդհանրապես իրավական պետության զարգացման ու ամրապնդման համար։ Բայց տեղեկացվածության ու պրոֆեսիոնալ արբիտրների պակասը խոչընդոտում է արբիտրաժի զարգացմանը մեր երկրում։ Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդ նպատակով ու առաքելությամբ. խթանել արբիտրաժի կայացումը և զարգացումը»,-ասում է Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը։ Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին. հավաստագրեր ստացան 8 արբիտրներ։ Ըստ էության նրանք Հայաստանում վերապատրաստված առաջին պրոֆեսիոնալ արբիտրներն են։

72422239_965685747142590_6616466238396694528_n 72460830_559586314583367_6194349817389383680_n

Արբիտրների բարձրագույն դպրոցի շրջանավարտ Սոնա Հարությունյանը իրավաբան է, գործող փաստաբան և համոզված է, որ արբիտրի հավաստագրով զարգացման ու առաջխաղացման ավելի լայն հնարավորություններ կստանա ու իր առջև մեծ հեռանկարներ կբացվեն. «Հաշվի առնելով մեր պետական դատարանների խիստ ծանրաբեռնվածությունը, երբ բոլոր դատավորների վարույթներում գտնվում են ահռելի քանակությամբ գործեր, և դրանով պայմանավորված կան դատական պրոցեսների անհարկի ձգձգումներ՝ արբիտրաժը պե՛տք է զարգանա, որովհետև արբիտրաժում ընդամենը մեկ ամսում կարող են լուծվել շատ վեճեր։ Մանավանդ որ ամբողջ աշխարհում, վաղուց արդեն նաև Ռուսաստանում, արբիտրաժային դատարանները մեծ համարում ունեն և գործում են մեծ արդյունավետությամբ։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես արբիտրաժը զարգանա, և մարդիկ կարողանան կարճ ժամկետում լուծել իրենց հարցերը և հասնեն արդարության»։

73220319_432875414038009_4662778713157402624_n 73482665_538212690297444_1103554905693487104_n 72551398_787630311676047_3902324997867175936_n

Դպրոցի ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը, որ նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և այժմ դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում, ավելին՝ ըստ նրա դպրոցը պետք է գործեր վաղուց, որովհետև դրա անհրաժեշտությունը շատ կար. «Արբիտրաժի զարգացման համար մեծ կարևորություն ունի որակյալ արբիտրների առկայությունը, որովհետև եթե չունենք որակյալ արբիտրներ, չենք ունենա վստահություն արբիտրաժի նկատմամբ և զարգացած, աշխատող արբիտրաժային համակարգ։ Նմանատիպ կրթություն ստացած արբիտրները հնարավորություն կունենան աշխատել գործող կամ իրենց կողմից ստեղծված արբիտրաժներում և կզարգացնեն համակարգը։ Կձևավորվի վստահությունը նրանց՝ որպես բանիմաց և հմուտ մասնագետների հանդեպ»։

74209737_1412488778915396_7197408239317680128_n 74617608_463987650889189_6101797648732258304_n

Արբիտրների բարձրագույն դպրոցում ուսումնառությունը տևում է 5 ամիս, որից 3 ամիսը բուն դասընթացներն են, 1 ամիս տևում է պրակտիկան հենց արբիտրաժային դատարանում և 1 ամիս քննաշրջան է։ Դասընթացները եղել են ցերեկային՝ ժամը 14:00-18:00-ն։ Դպրոցը համագործակցում է Փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի հետ, և իր դասերը կազմակերպում է Փաստաբանական դպրոցի լսարաններում: Միայն ցերեկային դասընթացների կազմակերպումը պայմանավորված է եղել նրանով, որ երեկոյան ժամերին Փաստաբանական դպրոցի դասերն են անցկացվում։ Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն ասում է, որ դիմողներ ավելի շատ կունենային, եթե կարողանային նաև երեկոյան հոսք բացել։ Փաստաբանների պալատի ու Փաստաբանական դպրոցի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում այսուհետ կկազմակերպվեն նաև երեկոյան խմբեր։

74662488_2163106663991991_8558260677070815232_n 75388380_860377424356817_7342812557532463104_n

Աշնանային դասընթացները սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իսկ թե ովքե՞ր կարող են արբիտր դառնալ և ի՞նչ պարտադիր պայմանով մանրամասնում է դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանը. «Այս տարի ունեցանք 8 շրջանավարտ, բայց հարցազրույցներին մասնակցել էին 10-ից ավելի թեկնածուներ։ Ինչո՞ւ չանցան բոլորը։ Ունեինք ընդունելության պարտադիր պայման, թեկնածուները պետք է ունենան իրավաբանական գիտելիքներ։ Ճիշտ է՝ ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

75534723_716187795549203_6644040160365248512_n

8 արբիտրներ այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ի սպաս դնել արբիտրաժի զարգացման ու ընդլայնման մեջ՝ դրանով նպաստելով իրավական երկրի կայացմանը։ Արբիտրների բարձրագույն դպրոցի շնորհիվ այդ պրոցեսը կլինի շարունակական, որն էլ առաջընթացի ավելի լայն հեռանկարներ կբացի արբիտրաժի համար։

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը