Լրահոս

15.02.2011 10:11


Ձգձգվող հակամարտությունների գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը փետրվարի 21–ին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանում Լիտվայի դեսպան Կեստուտիս Կուդզսմանասը հաղորդել է, որ ձգձգվող հակամարտությունների գծով Լիտվայի նախագահութամբ ԵԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գեդրիուս Չեկուոլիսը Ադրբեջան իր առաջին այցը կկատարի փետրվարի 21–ին։

Այցի ընթացքում Չեկուոլիսը բանակցություններ կվարի պետական պաշտոնյաների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման տարբերակներն ու ճանապարհները։

Այս խորագրի վերջին նյութերը