Լրահոս

15.02.2011 11:37


Ադրբեջանցի պատգամավոր. «Վրաստանին ձեռնտու է Հայաստանի շրջափակումը»

Ադրբեջանցի պատգամավոր. «Վրաստանին ձեռնտու է Հայաստանի շրջափակումը» «Նախագահ Սահակաշվիլիի տարածաշրջանային ակտիվությունն ու ազդեցությունը չպետք է գերագնահատել։ Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական փակ սահմաններից Վրաստանը դեռ միայն շահում է։ Հենց դրա՛ շնորհիվ է, որ բոլոր խոշոր խողովակատարերի նախագծերն անցնում են վրացական տարածքով,–«Ռեգնում» գործակալությանն ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը,–Այս ամենը Թբիլիսիին տալիս է ոչ միայն փոխադրումներից ստացված եկամուտների կայունություն, այլ նաև բարձրացնում է Վրաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը։ Բացի այդ, Վրաստանում Թուրքիայից և Ադրբեջանից ծանրակշիռ ներդրումներ են կատարվում»։

Այս խորագրի վերջին նյութերը