Լրահոս

01.11.2019 12:30


Արարատի մարզում բեռնատար գնացքը հարվածել է միջին տարիքի կնոջ, վերջինը տեղում մահացել է (տեսանյութ)

Արարատի մարզում բեռնատար գնացքը հարվածել է միջին տարիքի կնոջ, վերջինը տեղում մահացել է (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ գնացքի գծերից մոտ 1 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են ինքնությունը դեռևս չպարզված միջին տարիքի կնոջ դի։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքի մեքենավարը եղել է Դերենիկ Նաջարյանը, ով Մասիսի ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Ոստիկաններն ու քննիչներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ վրաերթ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը