Լրահոս

01.11.2019 12:35


Գեղարքունիքի մարզում բախվել են 34-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի Нива-ն. կա 4 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են 34-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի Нива-ն. կա 4 վիրավոր

Հոկտեմբերի 29-ին 13։10-ի սահմաններում Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին բախվել են Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes մակնիշի 67 PP 767 համարանիշի և Գեղարքունիքի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Խաչիկ Գ-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZQ 439 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ-ի ուղևորներ՝ Սարուխան գյուղի բնակիչներ, 80-ամյա Սոփո Հ-ն, 59-ամյա Օֆելյա Հ-ն և 28-ամյա Արմինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը