Լրահոս

01.11.2019 13:15


Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. պատճառը տեղացած ձյունն է

Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. պատճառը տեղացած ձյունն է

Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է:

Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

Այս խորագրի վերջին նյութերը