Լրահոս

01.11.2019 13:25


Կոտայքի մարզում 25–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 70–ամյա վարորդի Mazda-ին. Mazda-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է շինության պատին. կա վիրավոր

Կոտայքի մարզում 25–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 70–ամյա վարորդի Mazda-ին. Mazda-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է շինության պատին. կա վիրավոր

Հոկտեմբերի 29–ին ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Սևաբերդ գյուղի բնակիչ, 25-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 MN 023 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 70-ամյա Նորիկ Մ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 36 CZ 203 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գագիկ Մ.-ն «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը