Լրահոս

01.11.2019 15:15


Արարատի մարզում Mercedes-ը Զոդի կամրջից մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արարատի մարզում Mercedes-ը Զոդի կամրջից մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբորի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը