Լրահոս

15.02.2011 11:43


Ռուսաստանը կուժեղացնի Կուրիլներում իր զորքերի խմբավորումները

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գերագույն ներկայցուցչին՝ Կուրիլներում տեղակայված 18–րդ գնդացիր–հրետանային վաշտին կմիանան հակաօդային պաշտպանության ուժերի բրիգադներ։

Այն մասին, որ Կուրիլներում նոր զորամիավորումներ կտեղակայվեն՝ դեռևս փետրվարի 4–ին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը խստացավ, որ Ռուսաստանը կկիրառի բոլոր անհարաժեշտ ջանքերը՝ Կուրիլյան կղզիներում իր ռազմավարական ներկայությունը ամրապնդելու համար։

Սերդյուկովը ականարկել էր, որ վերազինման ծարգիրը կիրականցվի փետրվարին։ Զորքերի վերազինման մասին հայտարարությունները գալիս են Ռուսաստանի և Ճապոնիայի վատթարացող հարաբերություններից, քանի որ Ճապոնիան պնդում է, որ Կուրիլյան չորս կղզիներն իր տարածքներն են։

Կղզիների պատականելիության վեճի շուրջ Ռուսաստանն ու Ճապոնիան այդպես էլ համաձայնության չեն գալիս։

Այս խորագրի վերջին նյութերը