Լրահոս

03.11.2019 18:35


Մահվան ելքով վրաերթ Երևանում. 27-ամյա վարորդը Howo մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 27-ամյա վարորդը Howo մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի 35 MZ 114 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերոկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։

Նույն օրը, ժամը 23։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը