Լրահոս

15.02.2011 15:56


Քաղաքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում օրակարգից դուրս չեն գա»

Քաղաքագետ. «Հայ–թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում օրակարգից դուրս չեն գա»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մոտ օրերս Թուրքիայի նախագահի նամակով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ նախագահի թեկնածու Էրսին Էրչինը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, պատսախաելով այն հարցին, թե կարելի՞ է այս քայլը համարել հայ–թուրքական հարաբերությունների բաղդրիչ և միջակայլ փորձ՝ հարաբերությունները չկտրելու տեսանկյունից, ասել է թե կարելի է այդ քայլը որպես փորձ դիտարկել, բայց ոչ այդքան կարևոր, քանի որ մեզանում այն մեծ արձագանաք չի գտնելու։
Բայց սա նաշանակում է, որ թուրքական կողմը հստակ պատկերացնում է, որ գնդակը իր դաշտում է։ Այսինքն մենք մեր բոլոր քայլերը կատարել ենք, հիմա նրանք են փորձում գտնել երկխոսության եզրեր։ Գուցե այդ երկխոսությունը մի փոքր տարօրինակ է, բայց սա փորձ է հարաբերությունները չկտրելու։ Հայ-թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում օրակարգից դուրս չեն  գա: Ինչ-որ մի տեղ արդարացված են այն մոտեցումները, որոնք այս հարցը կապում են ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Ճիշտ է մենք այդ հարցերը տարանջատում ենք և շարունակելու ենք տարանջատել։ Կարծում եմ, որ այստեղ ինչ–որ մի շարժ կարող է լինել,–ասել է նա:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը