Լրահոս

15.02.2011 17:21


Տիգրան Կարապետյան. «Իշխանությունը միշտ ստոր է եղել, ստոր էլ կլինի»

Տիգրան Կարապետյան. «Իշխանությունը միշտ ստոր է եղել, ստոր էլ կլինի»

Այսօր Մատենադարանին հարող տարածքում  Ժողովրդական կուսակցության նախաձեռնած Ազգային Համաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ որոշ ԶԼՄ–ներ իր դեմ արշավ են սկսել և հերյուրանքներ են տպագրում՝ մասնավորապես տպագրելով, թե ինքն օրերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի կամ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։

–Այն մարդիկ, ովքեր մի օր ասում են՝ Ծառուկյանի հետ, մի օր՝ Վարդան Ղուկասյանի հետ, սրիկա են և իրենց հերյուրանքներով ժողովրդին ուզում են շեղել,–ասել է Տ. Կարապետյանը՝ հավելելով, որ դրանք սրիկայական իշխանական քայլեր են.
–Որովհետև իշխանությունը չի լինում նախկին և այսօրվա։ Իշխանությունը միշտ ստոր է եղել, ստոր էլ կլինի։ Ու մենք տեսնում ենք այդ ստորությունները։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը