Լրահոս

16.02.2011 00:18


Ադրբեջանը ստիպված է եղել դադարեցնել մասնկացությունը Մինսկի գրքի ցուցահանդեսին

Ադրբեջանը ստիպված է եղել դադարեցնել մասնկացությունը Մինսկի գրքի ցուցահանդեսին
Փետրվարի 9–13–ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են եղել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի տաղավարները:
Ադրբեջանական կողմը ցուցահանդեսին ներկայացրել էր հակահայկական գրականություն:
Ադրբեջանական տաղավարում ներկայացված է եղել հիմնականում հակահայկական քարոզչությանը նվիրված գրականություն:
Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչների ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, նշելով, որ հայկական ցուցասրահում ներկայացված է հիմնականում մշակութային թեմատիկա, իսկ ադրբեջանականում միայն ազգային խտրականություն եւ թշնամություն սերմանող հակահայկական գրականություն է:
Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու անգամ նկատողություն են արել ադրբեջանական տաղավարի պատասխանտուներին՝ փոխելու ներկայացված գրականությունը:
Պարզվել է, որ Ադրբեջանից այլ գրականություն չի եղել և ադրբեջանական տաղավարը փակվել է, իսկ այդ երկրի ներկայացուցիչները ստիպված հեռացել են ցուցասրահի դահլիճից ու դադարեցրել մասնակցությունը միջոցառմանը:

Այս խորագրի վերջին նյութերը