Լրահոս

09.11.2019 14:30


Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan մակնիշի 013 ՏC 01 համարանիշի և Opel մակնիշի 47 AA 111 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը