Լրահոս

10.11.2019 13:43


29-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

29-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Նոյեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինս գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ, սակայն նա իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չուներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Դրամփյանն էր, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ռազմականացված ջոկատում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը