Լրահոս

16.02.2011 14:39


ՀԱԿ ներկայացուցիչ. «Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ավելի մեծ է»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ավելի մեծ է»

Մամլո ասուլի ժամանակ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե ՀՀ կառավարության կազմում եղած նախարարություններից ամենաթույլն ԱԳՆ–ն է:

ԼՂ խնդրով այսօր հիմնական իրադարձություններն ընթանում են ոչ թե ՄԽ–ի եռանախագահողների ձևաչափում և բուն բանակցություններում, այլ նրա շուրջ` ԵԽԽՎ-ում, երբ սկսել է նորից գործել ԼՂ հարցերով ենթահանձնաժողովը, մոտ ապագայում կհրապարակվի միջազգային փաստահավաք խմբի զեկույցը, որը ակնհյատ է, որ Ադրբեջանը փորձելու է օգտագործել նաև ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում,–ասել է նա։

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Հայաստանը Ադրբեջանի դիվանագիտությանը համարժեք մոտեցում չի ցուցաբերում և չի օգտվում Ադրբեջանի թույլ տված բազմաթիվ սխալներից։

–Սրան եթե գումարենք տարածաշրջանում ստեղծված նոր լարվածությունը, Թուրքիայի նոր ակտիվությունները, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ ներքին խնդիրները՝ սոցիալական, տնտեսական, և արտաքին վտանգերը կարող են միաժամանակ հանդես գալ, որը կարող է մեզ կանգնեցնել շատ ծանր իրավիճակի առաջ: Բոլորդ քաջ գիտեք, որ այսօր նույն ԼՂ հարցի հետ կապված՝ ստեղծվել է մի յուրօրինակ իրավիճակ, երբ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան բանակցային գործընթացում որևէ չնչին առաջընթացի հասնելը,–նշել է նա։ Դավիթ Շահնազարյանը վստահեցրել է, թե ստեղծված իրավիճակում միակ ելքը արտահերթ ընտրություններն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը