Լրահոս

16.02.2011 15:38


Իրանի նախագահ. «Երկրում ընդդիմության բողոքները կազմակերպվել են թշնամիների կողմից»

Իրանի նախագահ Մահումդ Ահմադինեջադը պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում նշել է, թե երկրում ընդդիմության բողոքները կազմակերպվել են թշնամիների կողմից։

–Ակնհայտ է, որ իրանական ժողովուրդը թշնամիներ ունի, որովհետև այդ ժողովուրդն ուզում է բարգավաճել, բարձունքներ հաղթահարել և ազդել միջազգային հարաբերությունների վրա։ Բնականաբար, գոյություն ունի նաև թշնամական վերաբերմունք կառավարության նկատմամբ, բայց նրանք (թշնամիները) գիտեն, որ դա ոչ մի բանի չի հանգեցնի,–հայտարարել է նա։

Իրանական ընդդիմության ղեկավարներից մեկն էլ՝ Միրհուսեյն Մուսավին, իր հերթին դիմել է ժողովորդին։

–Որոշ ուժեր աշխարհում և եկրի ներսում ցանկանում են մեզ կապել Ամերիկայի և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ։ Բայց դուք այդ խոսակցությունները հաշվի մի՛ առեք։ «Կանչների շարժումը» կապված է ձեր վճռականության և կամքի հետ,–ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը