Լրահոս

16.02.2011 17:41


«Գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեություններ են տեղի ոնենում. զգուշացնում է ԱՄՆ դեսպանատունը

«Գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեություններ են տեղի ոնենում. զգուշացնում է  ԱՄՆ դեսպանատունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, որ վերջերս էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ-ի պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված կեղծ հաղորդագրություններ են ստացվում՝, որտեղ ստացողին հիմնականում հայտնում են, թե նա շահել է «գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք։ Հաղորդագրությունում պահանջվում է նաև գործընթացն ավարտին հասցնելու և «գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել։
ԱՄՆ հասարակայնության հետ կապերի բաժինը այս կապակցութկյամբ հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով «գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեությունների մասին:
«Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ԱՄՆ-ի ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկում: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու, և ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011 թվականի մայիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը»,–ասված է այդ հաղորդագրությունում:
7or.am


Այս խորագրի վերջին նյութերը