Լրահոս

15.11.2019 11:15


Լոռու մարզում 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ

Լոռու մարզում 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ

Նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայից։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը