Լրահոս

15.11.2019 15:45


Երևանում Mercedes-ը մասամբ հայտնվել է փոսում՝ բախվելով գազախողովակին (տեսանյութ)

Երևանում Mercedes-ը մասամբ հայտնվել է փոսում՝ բախվելով գազախողովակին (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի15-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կարինե Բեկջանյանը իր վարած Mercedes մակնիշի 77 RL 777 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել նոր կառուցվող ճանապարհին, առաջ ընթացել և հայտնվել հսկայական փոսում՝ բախվելով գազախողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, ավտոմեքենայի հետևի համարանիշները հանել էին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը