Լրահոս

16.11.2019 12:05


Խոշոր հրդեհ Արմավիր քաղաքում. 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն փրկվել է. վնասը կազմում է մոտ 40 մլն դրամ

Խոշոր հրդեհ Արմավիր քաղաքում. 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն փրկվել է. վնասը կազմում է մոտ 40 մլն դրամ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խշոոր եղջերավոր անասուն:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում եղած ողջ ապրանքները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Դեռ չգիտենք՝ ինչից է առաջացել կրակը, բայց ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել հրշեջ-փրկարարներին, Արմավիրի ոստիկաններին, ովքեր կարճ ժամանակում հասան հրդեհի վայր ու մեզ հետ պայքարեցին էս անտեր կրակի դեմ:

Նրանց շնորհիվ 32 գլուխ խոշոր եղջերավոր անասունները փրկվեցին: Նրանց շնորհիվ կրակը չտարածվեց մյուս հատվածներ: Հիմա ուզում ենք հավատալ, որ կառավարությունը և Արմավիրի մարզպետարանը մեզ օգնության ձեռք կմեկնեն»:

Կրակը ամբողջովին մարվել է, սակայն մինչև այս պահը հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը