Լրահոս

16.11.2019 15:03


Ակնալիճ գյուղում 52-ամյա քաղաքացին ընկել է կոյուղահորը և մահացել

Ակնալիճ գյուղում 52-ամյա քաղաքացին ընկել է կոյուղահորը և մահացել

Նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը:

Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը